ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ցուցադրել է թալիսմանները, որոնք իրեն են նվիրել տարբեր մարդիկ, և որոնք նա միշտ պահում է իր մոտ:
Նա ցույց է տվել Գվադելուպայի կույս Մարիամի ոչ մեծ պատկերը: Նրա խոսքով՝ այդ նվերը նա ստացել է տարեց լատինաամերիկուհուց: Օբաման նշել է, որ նա շատ էր խնդրում իրեն միգրացիայի մասին օրենքներում բարեփոխումներ անցկացնել:
«Սրանք աղոթքի վարդարաններ են Ֆրանցիսկոս պապից»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ցույց տալով վարդարանները:
Նա նաև ցույց է տվել այնպիսի թալիսմաններ, ինչպիսիք են պոկերի «երջանիկ» խաղաքարը, որը ստացել է Այովայում բայքերից, Բուդդայի փոքրիկ արձանիկը՝ բուդդայական հոգևորականից, և ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինի մեդիատորը:









































