Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը Le Marc lip crеme collection կոսմետիկական շարքի նոր շրթներկը նվիրել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտային: Դրա գույնը նման է անգլիական վարդի թերթիկների գույնին՝ հայտնում է The Daily Mail-ը:
Շրթներկը, որն ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել է գահի ժառանգորդուհու կերպարով, վաճառվելու է բացառապես Լոնդոնի Harrods խանութում՝ 24 ֆունտով:
Արքայադուստր Շառլոտան լույս աշխարհ է եկել 2015 թվականի մայիսի 2-ին, նա չորրորդ տեղն է զբաղեցնում բրիտանական գահի ժառանգորդների հերթում:
Հավելենք, որ Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց և մանկական հագուստ ու կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկական միջոցներ:











































