Տեխասի նահանգի Քորփուս-Քրիսթի քաղաքի քրիստոնյա համայնքը սկսել է կառուցել 64 մետր բարձրությամբ խաչ, որը կլինի իր բարձրությամբ աշխարհում երկրորդը և Արևմտյան կիսագնդում առաջինը, տեղեկացնում է The Christian Post-ը:
Խաչի ստեղծման աշխատանքները դեռ նրա տեղադրման համար հողահատկացման փուլում են: Այն կկառուցվի տարբեր պողպատե դետալներից:
Նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ մեկ միլիոն դոլար, առայժմ կազմակերպիչներին հաջողվել է հավաքել 142 հազար դոլար: Աշխարհի ամենաբարձր խաչը տեղադրված է Մադրիդից 50կմ հեռավորության վրա գտնվող Էսքորիալ մենաստանի «Ընկածների հովիտ» հուշահամալիրում:









































