Դատապարտում ենք ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի աերոտիեզերական գործակալությունը զեկուցել է դեպի տիեզերք արբանյակի հաջող արձակման մասին:
Համաձայն Փհենյանից հաղորդվող տեղեկությունների, Kwangmyongsong-4 արբանյակը տեղափոխող հրթիռն արձակվել է Սոհե տիեզերակայանից: Նշվում է, որ թռիչքի մեկնարկից ուղիղ ինը րոպե քառասունվեց վայրկյան անց արբանյակը դուրս է եկել նշված ուղեծիր:
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը խիստ բացասական արձագանքների է արժանացել միջազգային հանրության կողմից:







































