ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք չէ թերագնահատել Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ինին: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
«Դուք պետք է նրան արժանին մատուցեք մեկ բանի համար: Այդ տղան երիտասարդ է, նա գործ ունի այդ գեներալների հետ, նրա հայրը մահացել է, և նա պահպանում է վերահսկողությունը: Ինչ-որ բան տեղի է ունենում: Այդպիսի տղաներին մի՛ թերագնահատեք: Մի՛ թերագնահատեք նրան»,- կոչ է արել Թրամփը փետրվարի 6-ին Հարավային Կարոլինայում հանդիպման ժամանակ:
Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ իրեն դուր չի գալիս Կիմ Չեն Ինը, և ենթադրել է, որ վերջինս հավանաբար մանյակ է:










































