Ամերիկացի գիտնականներն առաջարկել են աղիներում նորագոյացության որոնման ավտոմատ ալգորիթմ՝ էնդոսկոպիկ վիդեոպարկուճների արած պատկերների միջոցով: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը:
Ալգորիթիմի ստեղծման շրջանակում աշխատանքի հեղինակները վերլուծել են մոտ 19 հազար կադր, որոնք ստացվել են հատուկ վիդեոպարկուճներից: Ծրագիրը թույլ է տվել բարեհաջող ճանաչել 16 նորագոյացություններից 13-ը (81 տոկոսը): Նորագոյացությունների որոնման ալգորիթմը կիրառում է աղիների պատերի վրա ծալքերի կորության չափման սկզբունքը:
Հաստ աղիքի չարորակ նորագոյացությունից աշխարհում տարեկան մահանում է կես միլիոն մարդ: 80 տոկոս դեպքերում նորագոյացությունը սկզբում հայտնվել է որպես պոլիպ, որը հեշտ է նկատել էնդոսկոպիկ հետազոտության գործընթացում և հեռացնել:









































