Գիտնականներն ապացուցել են, որ ուղիղ 2 ամիս անց այն բանից հետո, երբ մարդը լիովին հրաժարվում է ալկոհոլային ըմպելիքներից, սկսվում են ոսկրային զանգվածում վերականգնման գործընթացներ:
Դա նշանակում է, որ եթե մարդը գիտակցաբար հրաժարվում է սպիրտային ըմպելիքներից, ապա դա կօգնի վերականգնել օրգանիզմի ոսկորները: Նման եզրակացության են եկել Ավստրիայի հետազոտողները: Ակտիվ ֆիզիկական զբաղվածությունն ու ալկոհոլից հրաժարվելը օգնում են վերականգնել տարիների ընթացքում կորցրած ոսկրային զանգվածը:
Հետազոտողները ապացույցներ են հայտնաբերել այն մասին, որ «սթափ» կյանք վարելուց ուղիղ 2 ամիս անց սկսվում է մարդու ոսկրային զանգվածում ակտիվ վերականգնման գործընթաց:
Տվյալ գիտափորձին մասնակցել է մինչև 50 տարեկան 50 մարդ:
Հիշեցնենք, որ մասնագետները ավելի վաղ համարում էին, որ ոսկորները գրեթե չեն ենթարկվում ալկոհոլային ըմպելիքների բացասական ազդեցությանը: Սակայն փորձերի արդյունքում միանգամայն հակառակն է պարզվել:








































