Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Երևանում հայտնաբերվել է հանցագործ խմբավորում, ովքեր նախապատրաստվել էին սպանել հայտնի գործարարին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատըակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության նշված ստորաբաժանումները 1 տարուց ավելի հսկայական աշխատանքներ են կատարել, մինչև որ բացահայտել են այս խմբին, ովքեր պլանավորել և նախապատրաստվել էին սպանել Հայաստանում հայտնի գործարարներից Ռ. Մ.-ին, ով ավելի շատ լինում է արտերկրում, այդ թվում՝ Իսպանիայում և Հայաստանում իր բիզնեսը ղեկավարում է դրսից:

Նշված խմբին բացահայտելու համար ստեղծվել են մի քանի խմբեր, քանի որ խմբի անդամները այսպես ասած ճյուղավորված են եղել Երևանից դեպի մարզեր և խմբերը ղեկավարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, նույն վարչության 2-րդ վարչության 1–ին բաժնի պետ Արայիկ Մկոյանը և շաբաթը 2 օր կատարված աշխատանքների արդյունքները իմի բերելու նպատակով խմբի բոլոր անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի մոտ:

Նշված անձիք սպանությունը պետք է կատարեին դիպուկահարի (սնայպեր) միջոցով: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից փոխանցվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 35 (հանցագործության նախապատրաստությունը, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև՝ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով) և 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Նշված հանցագործությունը լիովին բացահայտելու համար ստեղծվել է քննչական խումբ և այն ղեկավարում է ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության պետ Վահագն Հարությունյանը: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում:

Նշված անձիք ձերբակալված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում