Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՀՔԾ-դ ԽԾԲ-իս վնաս չէ

Երբ Երևանի, այսպես ասած, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին լրագրողները հարցրել են, թե ինչ է մտածում իր ունեցվածքին առնչվող ՀՔԾ-ում հայտնված գործի վերաբերյալ, Մարգարյանը մի բավականին խորհրդանշական պատասխան է տվել՝ «էտի ո՞րն ա»: Տարոն Մարգարյանը չգիտե, թե ՀՔԾ-ն որն է: Մարգարյանը երևի ավելի լավ գիտե, թե ինչ է ԽԾԲ-ն՝ խնամի, ծանոթ, բարեկամ: Չէ՞ որ նա հենց այդ տրամաբանության շրջանակում է բավականին երիտասարդ տարիքում դարձել Ավանի թաղապետ: Եթե նրա հայրը չլիներ վարչապետ, Տարոն Մարգարյանը թաղապետ չէր դառնա:

Նույն սկզբունքով Մարգարյանը ներկայումս նշանակում է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին և այլ պաշտոնների, որոնք նրա իրավասության տիրույթում են, ընկերների, բարեկամների, ծանոթների: Իսկ բարեկամներից մեկին էլ՝ աներձագին, Տարոն Մարգարյանը, ինչպես հայտնի է, օգնեց պատգամավոր դառնալ: Այսինքն՝ ԽԾԲ-ն նա լավ գիտե, իսկ ահա ՀՔԾ-ն՝ «էտի ո՞րն ա»: Լրագրողները, բնականաբար, ասում են, որ դա Հատուկ քննչական ծառայությունն է: Բայց Տարոն Մարգարյանի անգիտությունը այս հապավման հարցում մնում է խորհրդանշական:

Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում հայտնվելը պետք է մտահոգիչ լինի ցանկացած պաշտոնյայի համար ինքնին, անկախ նրանից՝ նա հանցանք գործել է, թե ոչ: Պաշտոնյան պետք է գոնե հետաքրքրվի, թե ինչու է հայտնվել ՀՔԾ ուշադրության կենտրոնում: Հետաքրքրվելու դեպքում, նա առնվազն կիմանա, թե ինչ է ՀՔԾ-ն՝ ինչ հապավում է այն: Փաստորեն, Տարոն Մարգարյանը բացարձակապես չի հետաքրքրվել իր ունեցվածքի վերաբերյալ գործի ՀՔԾ-ում հայտնվելով:

Սա մի բան է նշանակում, որ Մարգարյանը համոզված է, որ ինչ էլ լինի, ինքը պատասխանատվության չի ենթարկվելու՝ ոչ իրավական և ոչ էլ բարոյական: Այլապես նա կհետաքրքրվեր, թե ինչու իր անունը հասել ՀՔԾ: Այսինքն՝ այս անտարբեր վերաբերմունքը վկայում է ավելի խոշոր երևույթի մասին՝ իշխանական համակարգում Հատուկ քննչական ծառայության հանդեպ անլուրջ վերաբերմունքի: Այլապես, իր բնույթով այս կառույցն այնպիսին է, որ պաշտոնյաները պետք է ամեն ինչ անեին հանկարծ այդ կառույցի ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, իսկ հայտնվելու դեպքում էլ անմիջապես հետաքրքրվեին, թե ինչու, ինչպես, ինչի համար:

«Էտի ո՞րն ա»-ն շատ խորհրդանշական հնչեց հատկապես ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության և այս կառույցի պետի փոփոխության ֆոնին, ինչպես նաև նախկին պետից դժգոհության և այլևս որևէ ընկեր, ծանոթ, բարեկամ, այսինքն՝ ԽԾԲ հաշվի չառնելու հորդորի ու հանձնարարության ֆոնին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն էլ, առնվազն հայտարարությունների մակարդակում գիտակցում է, որ պաշտոնյաները ԽԾԲ-ն լավ իմանալու փոխարեն, պետք է ՀՔԾ-ն լավ իմանան, թե որն է:

Սակայն արդյո՞ք իրականում այս ամենը թատրոն չէ կամ քարոզչություն, և իշխանական համակարգը շարունակելու է ԽԾԲ-ն ընկալել ՀՔԾ-ի տեղ: Այս հարցի պատասխանը կտրվի հատուկ քննչական ծառայության գործունեության ընթացքում առաջիկա շաբաթներին և ամիսներին: Տարիները արդեն չափից դուրս կլինեն և չափից շատ: Եվ հարցի լավագույն պատասխաններից մեկը կլինի Տարոն Մարգարյան միլիոնատիրոջ հանդեպ ՀՔԾ-ի դիրքորոշումը, և եթե Տարոն Մարգարյանը արդեն լավ իմանա, թե ՀՔԾ-ն որն է, ուրեմն ինչ-որ բան իրական է, այլապես ամեն ինչ կմնա նույն շրջանակում և իշխանական քեֆերում կարող են երգել՝ ՀՔԾ-դ ԽԾԲ-իս վնաս չէ, վնաս չէ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում