ԱՄՆ-ը Մոնղոլիային կվերադարձնի երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված ավելի քան տասնյակ դինոզավրերի մնացորդները:
Նախորդ երկուշաբթի Մոնղոլիա էր ուղարկվել տիրանոզավրի կմախք, որը մոտավորապես 70 մլն տարեկան է: Անցյալ տարի այն ԱՄՆ աճուրդում վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով, սակայն հետո բռնագրավվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դրան հետևել են այլ դինոզավրերի մնացորդների որոնումները, որոնք հայտնաբերվել են մոնղոլական Գոբի անապատում և ապօրինի ուղարկվել Միացյալ Նահանգներ: Մոնղոլիայում կմախքները երկրից դուրս հանելը կամ մասնավոր անձանց կողմից դրանց տիրանալը արգելված է: Երկրի իշխանությունները նախատեսում են առաջիկայում դինոզավրերին նվիրված թանգարան բացել:








































