Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնի առաջին մեքենան՝ կապույտ 330GT Coupe Ferrari-ն (1965թ.): «Բոնհեմս» աճուրդի տանը մեքենան վաճառքի կդրվի հուլիսի 12-ին՝ Գուդվուդի արագության փառատոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
1965 թ. փետրվարին, երբ Լենոնը վարորդական իրավունք է ստացել, մեքենան ձեռք է բերել 6.5 հազար ֆունտ սթեռլինգով, իսկ այժմ՝ գրեթե կես դար անց Ferrari-ն կարող է վաճառվել 220 հազար ֆունտով (մոտ 340 հազար դոլար):










































