Resturant Magazine ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն 10 ռեստորանների վարկանշային աղյուսակը:

1-ին տեղում է Իսպանիայի Ժիրոն քաղաքում գտնվող El Celler De Can Roca ռեստորանը: Այն հիմնադրվել է Ժուան և Խոսեպ Ռոկա եղբայրների կողմից՝ 1986թ.: Այստեղ համեղ կերակրատեսակներին գումարվում է գեղեցիկ երաժշտությունը և յուրաքանչյուր ուտեստի յուրահատուկ ձևավորումը:

2-րդ տեղում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Noma ռեստորանն է: Նա միայն 3 տարի առաջ է իր՝ լավագույն ռեստորանի տիտղոսը զիջել իսպանական El Celler De Can Roca-ին:

3-րդ տեղում «Ավանդականի և ժամանակակիցի յուրահատուկ համադրում» կարգախոսով Իտալիայի Մոդենա քաղաքում գտնվող Օsteria Francescana ռեստորանն է:

4-րդ տեղում Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի Mugaritz ռեստորանն է:

5-րդում՝ Նյու Յորքի Eleven Madison Park-ն է:

Այս տարի 6-րդ հորիզոնականում է հայտնվել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում գտնվող Dom ռեստորանը:

7-րդ հորիզոնականում է Լոնդոնի հայտնի ռեստորաններից մեկը՝ Dinner by Heston Blumenthal-ը:

8-րդ հորիզոնականում կրկին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքն է՝ այս անգամ Arzak ռեստորանով:

9-րդ տեղում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Steirereck ռեստորանն է:

Լավագույն տասնյակը եզրափակում է Գերմանիայի Բերգիշ-Հալդբախ քաղաքում գտնվող Vendome ռեստորանը:







































