We Are Social մարկետինգային գործակալության հետազոտությունը ցույց է տվել, թե որքանով է համացանցը տարածված տարբեր երկրների բնակիչների շրջանում։
Գործակալության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում մոտ 7200 մարդ հասանելիություն ունի համացանցին։ Դա կազմում է երկրում ընդհանուր բնակչության 0.03 տոկոսը։
Այդ տվյալները վերաբերում են միայն գլոբալ ցանցին։ Հյուսիսային Կորեան ունի սեփական ազգային ցանցը՝ «Կվանմենը», որն ավելի լայնորեն է տարածված երկրի բնակիչների շրջանում։ Ցանցը թույլ չի տալիս միանալ գլոբալ համացանցին։
Պարզվել է նաև, որ համացանցին հասանելիություն ունեցող ամենամեծ թվով բնակիչներ ունեցող երկիրը Իսլանդիան է։ Այստեղ համացանցին հասանելիություն ունի բնակիչների 98 տոկոսը։ Առաջատարների եռյակում են նաև Բերմուդյան կղզիները (97%) և Նորվեգիան (96%)։ 2014 երկրների ցուցակը եզրափակում են Չադը (2,5%), Նիգերը (2%) և Հյուսիսային Կորեան (0,03%)։










































