Պակիստանում Ազգային վեհաժողովի (խորհրդարանի ստորին պալատը) ընտրություններից ուղիղ մեկ օր առաջ դադարեցվել է նախընտրական բնույթի ցանկացած քարոզարշավ: Կապված ահաբեկչական գործողությունների աճի հետ՝ երկրի բոլոր քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ երեկոյան Պակիստանի հիմնական քաղաքական կուսակցությունների ու շարժումների («Պակիստանի ազգային կուսակցություն», «Պակիստանի մուսուլմանական լիգա»՝ Նավզան Շարիֆի խմբակցությունը, «Շարժում հանուն արդարության») ղեկավարները հանդես են եկել իրենց կողմնակիցների առաջ ամփոփիչ ելույթով՝ խոստանալով հաղթանակի դեպքում երկրում իրականացնել արմատական տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, որոնք կհաղթահարեն երկրում ճգնաժամը:
Ներկայում իրավիճակն ընտրությունների նախօրեին դեռ հանգիստ է: Երկրի բնակավայրերն ապրում են սովորական կյանքով:
Փողոցներում անվտանգությունը հսկում են ոստիկանության ուժեղացված ջոկատները, ինչպես նաև ներքին զորքերի զինծառայողները:







































