ԱՄՆ-ում Տեխաս-Սիթի քաղաքի մի քանի հարյուր բնակիչներ տարհանվել են Bayer դեղագործական ընկերության գործարանի պահեստից քիմիական նյութի արտահոսքի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը:
Մտավախություն կա, որ այդ նյութը կարող է վերածվել աղաթթվի, որն ունի ուժեղ կոռոզիոն հատկություն:
Մասնագետները նախատեսում են նյութը վնասված պահեստից տեղափոխել նոր պահեստ:
Տուժածների մասին առայժմ տեղեկատվություն չկա:







































