Հյուսիսային Կորեան հավանաբար շաբաթվա ընթացքում պատրաստվում է արձակել գործողության մեծ շառավղով բալիստիկ հրթիռներ: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրին։ Նրա տվյալներով՝ այդ մասին վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք արվել են վերջին շրջանում։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հունվարի 6-ին հայտարարել էին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ Երկիրը ոչ վաղ անցյալում՝ 2006, 2009 և 2013 թվականներին, անցկացրել է 3 միջուկային փորձարկում։ Դրանց հետ կապված ՄԱԿ ԱԽ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան Փխենյանի դեմ տարբեր պատժամիջոցներ են սահմանել։ Այնուհետև Հյուսիսային Կորեան 2 տարի՝ մինչև 2016 թվականի հունվար, միջուկային փորձարկումներ չի անցկացրել՝ սահմանափակվելով բալիստիկ հրթիռների արձակմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լայնածավալ ռազմական մանևրումների։
Ներկայում Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան ակտիվ դիվանագիտական աշխատանք են տանում և մտադիր են հասնել ՄԱԿ ԱԽ-ի կոշտ բանաձևի, որը պատժամիջոցներ կպարունակի Հյուսիսային Կորեայի դեմ:








































