Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական ավիաընկերությունները պատրաստակամություն են հայտնել Իրանի հետ վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը, որը խզվել էր միջազգային պատժամիջոցների պատճառով։
Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության փոխտնօրեն Մոհամմադ Խոդակարամին. «Այնպիսի ավիաընկերությունները, ինչպիսիք են Air France-ն ու հոլանդական KLM-ը, Իրանին հայտնել են մոտ ապագայում ուղիղ չվերթներ գործարկելու իրենց պատրաստակամության մասին»։
Նա հավելել է, որ դա վերաբերում է նաև բրիտանական British Airways ավիաընկերությանը, որը երկու ամսում կվերականգնի հինգ տարի առաջ Լոնդոնի ու Թեհրանի միջև դադարեցված ավիահաղորդակցությունը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air France-ն Իրանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կսկսի 2016 թվականի ապրիլից։










































