Շշուկները, որ վերջերս Բեքհեմների ընտանիքում լարվել են ամուսինների հարաբերությունները, ևս մեկ անգամ հաստատվել են, հայտնում է 7days.ru-ն: Իր վերջին հարցազրույցի ժամանակ Դևիդը խոստովանել է, որ ինքն ու կինը վճռականորեն տարակարծիք են իրենց երեխաների դաստիարակության հարցերում: «Վիկտորյայի համար ցավոտ է տեսնելը, թե ինչպես է իր տղան, որը, թվում է, դեռ երեկ նրա պաշտելի փոքրիկ տղան էր, հանդիպում աղջիկների հետ։ Իսկ անձամբ ես բոլորովին ոչինչ չունեմ դրա դեմ»,- ասել է Դևիդը:
Բրուքլինը վերջերս սովորել է իր փողը վաստակել. երիտասարդը հաջողության է հասել և´ ֆուտբոլում, և´ նորաձևության բիզնեսում ու կարծում է, որ ինքն իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ ում հետ և ինչպես անցկացնել իր ազատ ժամանակը: Իսկ Վիկտորյան մշտապես աշխատում է նրան հարկադրել իր կանոնները և պահանջում է, որ Բրուքլինը, որը շատ շուտով 17 տարեկան կդառնա, նախկինի պես երեխայի նման լսի իրեն: Նա պահանջում է, որ նա շատ ուշ չգա տուն, և ուզում է վերահսկողության տակ պահել նրա ամբողջ անձնական կյանքը:

Զույգի ընկերների պնդմամբ՝ այդ պատճառով Վիկտորյան հաճախ է վիճում ամուսնու հետ: Նա ոչ մի կերպ չի կարողանում ընդունել փաստը, որ երեխաներն արագ են մեծանում, և ընտանիքում ինչ-որ բան ոչ իր ծրագրով է ընթանում: Բացի Բրուքլինից՝ ամուսինները վիճում են ընտանիքի փոքրի՝ 4․5-ամյա Հարփերի հետ կապված: Բանն այն է, որ հոր հետ չափազանց կապված աղջիկն ուզում է հոր օրինակով ֆուտբոլիստ դառնալ: Վիկտորյային դա սարսափեցնում է. նա վաղուց որոշել է, որ աղջիկը բալետի պարուհի է դառնալու կամ գոնե դիզայներ:
Իսկ Դևիդը փորձում է պաշտպանել իր երեխաների շահերը, այսինքն՝ Վիկտորիայի դեմ է: Ֆուտբոլիստը վերջերս հայտարարել ՝ ինքը կարծում է, որ իր երեխաները պետք է ընտրության լիակատար ազատություն ունենան կյանքում, այլապես չեն կարողանա երջանիկ լինել:










































