«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ՀՅԴ շարքերը լքած Ադելա Աբրահամյանն ասել է, որ այլևս ՀՅԴ-ին չի ընդունում որպես քաղաքական ուժ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր մեր հարցին՝ նշանակում է, որ ՀՅԴ-ն նաև անդամներին կորցնելու գնո՞վ է պատրաստ կոալիցիա կազմել, ասաց. «Չի նշանակում, որ մեկ-երկու հոգու կարծիքը Դաշնակցության տեսակետն է»:
Նրա խոսքով՝ այս շաբաթվա վերջին արդեն իսկ հայտնի կդառնան ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության արդյունքները: «Շաբաթվա վերջին կունենանք մեծ հանդիպում մեր բոլոր 50 կոմիտեների ներկայացուցիչների, դիվանների հետ: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Վարդանյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































