ՄԱԿ-ն իրականացնում է Գոլանի բարձունքներում պատանդված 4 ֆիլիպինցի խաղաղապահների ազատ արձակման օպերացիա: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը փորձում է նվազեցնել ռիսկերը Գոլանի բարձունքների՝ Իսրայելի կողմից վերահսկվող շրջանում գործող աշխատակիցների համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահական կազմակերպությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Ժոզեֆինա Գերերոն: Նա նշել է, որ թիվ 86 դիտակետի խաղաղապահներին անվտանգության նկատառումներով տեղափոխել են այլ վայրեր: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Սիրիական կառավարական ուժերի և զինված հանցագործների մեծ խտությունն այդ շրջանում վտանգ է ներկայացնում խաղաղապահների համար՝ նշել են ՄԱԿ-ի տարանջատման վերահսկման ուժերի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ֆիլիպինցի խաղաղապահների առևանգումը տեղի էր ունեցել մայիսի 7-ին: Նրանց առևանգման պատասխանատվությունը ստանձնել են «Յարմուկի նահատակների ջոկատի» սիրիացի ապստամբները, որոնք հայտարարել են, որ այդ օպերացիան իրականացրել են՝ Յորմուկի հովտում ապահովելու համար ՄԱԿ-ի աշխատակիցների անվտանգությունը:
2013-ի մարտին նույն խմբավորման ներկայացուցիչներն արդեն 21 խաղաղապահի են առևանգել, սակայն երեք օր անց ազատ են արձակել:










































