ԱՄՆ ոստիկանությունը 30 հազար դոլար պարգևավճար է խոստացել Կալիֆոռնիա նահանգի Սանտա Անե քաղաքի բանտից փախած 3 բանտարկյալների մասին տեղեկության դիմաց: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշում է, որ FBI-ը այդ գումարին հավելել է ևս 20 հազար դոլար:
Օրանջ շրջանի շերիֆ Սանդրա Հաթչինսի խոսքերով՝ հանցագործները կարող են լինել զինված և վտանգավոր, ուստի փախստականներին ճանաչած մարդիկ լավ կլինի՝ չմոտենան նրանց:













































