Հայտնի մոդել, 30-ամյա Քրիսի Թեյգենը, որը գարնանը մայր կդառնա, մարզվում է շաբաթական 5 անգամ, հայտնում է spletnik.ru-ն:
Քրիսիի մարզիչ Սիմոն դե լա Ռյուն People պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է փոխվել մոդելի պարապմունքների ռեժիմը` կապված հղիության հետ:
«Բնականաբար, մենք որոշ չափով փոփոխել ենք պարապմունքները, սակայն զարմանալի է, թե նա ինչի է ընդունակ: Քրիսին լսում է իր մարմնին. եթե նրան թվում է, որ չարժե մարզվել, նա այդ օրը չի մարզվում»,- ասել է նա:
Քրիսի Թեյգեն

Այն հարցին, թե հղիության ժամանակ որքանով է անվտանգ և օգտակար մարզվելը, մոդելի մարզիչը պատասխանել է. «Միշտ լսեք ձեր մարմնին: Եթե մի օր դուք կարող եք ուժերի հոսք զգալ, մյուս օրը ձեզ տանջված եք զգում: Այնպես, որ պահպանեք ձեզ, և բարեսիրտ եղեք ձեր նկատմամբ: Նկատի ունեցեք, որ հղիության ընթացքում սպորտով զբաղվելը դա նորմալ է, և նույնիսկ ձեզ քրտնել ստիպելը, նույնպես նորմալ է»:
Հիշեցնենք, որ Քրիսի Թեյգենը և Ջոն Լեջենդը աղջիկ են սպասում:
Քրիսի Թեյգենը և Ջոն Լեջենդը











































