Իրանն ու Չինաստանը ծրագրում են միջուկային ոլորտում զարգացնել համագործակցությունը` Թեհրանի վրայից միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո: Այս մասին շաբաթ օրն ասել է Չինաստանի ատոմային էներգիայի հարցերով վարչության պետ Սյույ Դաչժեն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը միջուկային ոլորտում՝ Արաքում միջուկային օբյեկտի վերադասավորման հետ միաժամանակ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ևս երկկողմ համագործակցության ընդլայնման և հուշագրի իրագործման կոչ է արել, որը ստորագրվել է Իրանի և Չինաստանի միջև Իսլամական Հանրապետությունում մի քանի ատոմային էլեկտրակայանների կառուցման մասին:
Սալեհին հավելել է, որ կողմերը նաև ծրագրում են կառուցել մի քանի ոչ մեծ էլեկտրակայաններ՝ 100 մեգավատտ հզորությամբ:










































