Նախկին մոդել Հանգ Միոկուն ինքնուրույն իրականացրած մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներից հետո մնացել է այլանդակված դեմքով։ Սև շուկայում գնած սիլիկոնով դեմքը «լցնելուց» հետո Հանգը բուսական յուղ է օգտագործել, որը նրա դեմքը ուռեցրել է և սարսափելի սպիեր թողել:
Երբ նրան ցուցադրել են կորեական հեռուստաընկերություններից մեկի եթերում, հեռուստադիտողները հազարավոր դոլարներ են նվիրաբերել, որպեսզի նա կարողանա դեմքը պլաստիկ վիրահատության ենթարկել: Առաջին 10 վիրահատությունների ընթացքում բժիշկները նախկին մոդելի դեմքից 60 գրամ սիլիկոն, ձեթ և այլ կողմնակի տարրեր են հեռացրել, իսկ պարանոցից՝ 200 գրամ: Այս ամենով հանդերձ՝ կնոջ դեմքը դեռևս սարսափելի է: Նա խոստովանել է Mail Online-ին, որ կցանկանար նախկին դեմքը վերադաձնել:
Բազմաթիվ վիրահատություններից հետո կնոջ դեմքը և պարանոցը հաջողվել է զգալիորեն փոքրացնել, սակայն Հանգը դեռևս այլանդակված է մնում:









































