Շանհայի կրկեսում ցուցադրության ժամանակ հեծանվորդ արջը հեծանիվներ վարող երկու կապկի հետ պտտվում էր արենայով, երբ հանկարծ բախվեց նրանցից մեկին, ապա սկսեց պատառոտել «գործընկերոջը»: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Անմիջապես կապկին օգնության հասած վարժեցնողները ջանացել են խեղճ կենդանուն ազատելու համար անել ամեն ինչ, նույնիսկ փայտերով հարվածել են արջին, սակայն գազանը գործել է կայծակնային արագությամբ: Մոտ մեկ րոպե անց արդեն կապիկն անշնչացած էր:








































