Լաթաքիայի (Սիրիա) Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ Ղնեմիե բնակավայրը գտնվում էր զինված խմբավորումների ազդեցության ներքո:
«Զինվալ խբավորումներն իջեցրել էին եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզված է, սակայն այն կանգուն է»,-ասել է «Գանձասար» թերթի թղթակիցը:
Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին:








































