Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 11 մարդ է ձերբակալվել համացանցում ֆիլմերի և երաժշտական արտադրանքների չարտոնագրված առևտրային տարածման համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Իրավապահ մարմինների գնահատմամբ, որոնք հետաքննել են գործը, իրենց հաջողվել է բացահայտել մաքսանենգության ծավալի առումով աննախադեպ դեպք: Անօրինական կերպով մեդիաարտադրանքի տարածման գործով գլխավոր կասկածյալը կայքի սեփականատերն է: Կայքում տեղադրվել են ավելի քան 18 հազար ֆիլմ, հեռուստասերիալ, ինչպես նաև ավելի քան 3000 երաժշտական ալբոմներ և մի քանի հարյուր խաղեր:
Ոստիկանության տվյալներով՝ կայքի գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 400 հազարը: Ամեն օր կայք են այցելել համացանցի հազարավոր օգտատերեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի բնակիչներ:
Ներկայում Չինաստանի պետական խորհուրդը քննարկում է օրինագիծ, որը ենթադրում է համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն:







































