YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է տեսանյութ՝ աղջկան ժամադրության հրավիրելու թերևս ամենազվարճալի միջոցի մասին: Երեկույթի ժամանակ, երբ ուսանողները խմբված են եղել այս ու այն կողմ, տղաներից մեկն իբր թե մի ծննդաբերող տղամարդու է սայլակով տեղափոխել երեկույթի սրահ:
Նրանք միասին շտապ խնդրել են օգնություն ցուցաբերել: Տղամարդուն պառկեցրել են սեղանին, որից հետո իբր նա ծննդաբերել է: «Նորածինը», որը լույս աշխարհ է եկել անդրավարտիքով, ծաղիկ է նվիրել իր սիրած աղջկան:







































