Երգչուհի Մրայա Քերին Նյու Յորքում նշանադրվել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ: Ամուսնության օրը դեռ որոշված չէ՝ հայտնում է TMZ-ը:
Հաղորդվում է, որ 48-ամյա Փաքերը 45-ամյա Քերիին հանդիպման է հրավիրել՝ գաղտնի հրավիրելով նաև նրա լավագույն ընկերներին: Նրանց ներկայությամբ միլիարդատերը ծնկի գալով՝ Մրայային առաջարկություն է արել:
Զույգը հանդիպում է 2015թ. հունիսից:
Փաքերն Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նա հյուրանոցների և խաղատների ցանց ունի ամբողջ երկրում: Forbes ամսագիրը նրա տարեկան եկամուտը գնահատել է 4,5 մլրդ դոլար:









































