Ռիհաննայի՝ Diamonds World Tour շրջագայության շրջանակներում Բոսթոնում կայացած համերգից հետո երկրպագուները սուլոցներով են ճանապարհել վերջինիս: Բանն այն է, որ նրա շոուն 3 ժամ ուշ է սկսվել:
Ինչպես հաղորդում է The Mirrors պարբերականը, Ռիհաննայի շրջագայության ամերիկյան հատվածում պետք է հանդես գար ռեփեր A$AP Rocky-ն, ում համերգն այս անգամ չեղյալ է հայտարարվել:
Երգչուհին ստիպել է սպասել հոգնած հանդիսատեսին, ու բեմի վրա հայտնվելով՝ առանց ներողություն խնդրելու սկսել է ելույթը:
Պարբերականի հաղորդմամբ՝ Ռիհաննան այդ ժամանակ նայել է Chicago Bulls բասկետբոլային խաղը՝ չմտածելով շոուի մասին:
Քննադատության հանդեպ անհողդողդ Ռիհաննան ավելի ուշ գրել է Twitter-ում. «Բոսթոն, ես երբեք չեմ մոռանա այս երեկոն: Անկեղծ ասած՝ իմ մեջ քո նկատմամբ ահռելի սեր է առաջացել»։









































