Հնդկաստանի հետախուզական ծառայությունները խոշոր ահաբեկչական հարձակումներ են կանխել երկրի մայրաքաղաքում և Հարիդվարում, որը համարվում է հինդուիզմի 7 հիմնական սուրբ քաղաքներից մեկը: Այս մասին հայտնում է The Times of India թերթը:
Դելիիի ազգային մայրաքաղաքային տարածքի ոստիկանության հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական խմբավորման (որի անունը չի նշվում) 3 անդամ:
Իրավապահ մարմինները նշում են, որ բոլոր կասկածյալները «եղել են (մի շարք ահաբեկչությունների) պատրաստության վերջնական փուլում» Նյու Դելիում, այդ թվում՝ առևտրի կենտրոններում, և «կապ են պահել Սիրիայից մարդկանց հետ»: Ներկայումս շարունակվում է ձերբակալվածների հարցաքննությունը: Միաժամանակ չի նշվում՝ արդյոք Հնդկաստանի տարածքում կարո՞ղ են ազատության մեջ լինել նրանց հանցակիցները:










































