Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին Ժնևում SIHH միջազգային սրահում բացվել է ժամացույցների տարեկան ցուցահանդեսը, որն անցկացվում է 1991 թվականից։ Դրա ժամանակ Cartier ընկերությունը ներկայացրել է Hypnose կանանց համար նախատեսված նոր ժամացույցները։
Դրանք ունեն կվարցե մեխանիզմ, պատված են ադամանդներով ու սև լաքով։ Ժամացույցն ունի սպիտակ ոսկուց պատրաստված օվալաձև կորպուս, իսկ ժամացույցի գոտին պատրաստված է ալիգատորի կաշվից։ Ժամացույցի վրա բացակայում են ժամեր ցույց տվող թվերը։









































