ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու ներսում հանցագործությունների՝ «Բոսթոն Գլոուբ» պարբերականի թղթակիցների հետաքննության մասին «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը նվաճել է ամերիկյան կինոքննադատների Critics’ Choice մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Դերասան Սիլվեստր Ստալոնեն արժանացել է Critics’ Choice մրցանակի «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար: Կանանցից նույն անվանակարգում մրցանակակիր է դարձել Ալիսիա Վիքանդերը՝ «Աղջիկը Դանիայից» ֆիլմից:
9-ամյա դերասան Ջեյկոբ Թրեմբլեն ևս արժանացել է Critics’ Choice մրցանակի՝ «Տարվա բացահայտում» անվանակարգում: Նա այդ անվանակարգի ամենաերիտասարդ դերասանն է:
Critics’ Choice մրցանակն է նվաճել նաև Ջորջ Միլլերը՝ «Խելագար Մաքսը: Զայրույթի ուղի» ֆիլմի համար:









































