Շվեյցարիան հունվարի 17-ին կեսօրից չեղարկում է Իրանի դեմ նախկինում սահմանած պատժամիջոցները: Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի հաղորդագրությունում, գրում է RIA Novosti-ն:
«Ինչպես հայտարարվել է 2015-ի հոկտեմբերի 21-ին` Իրանի դեմ սահմանված Շվեյցարիայի պատժամիջոցները կհանվեն ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ միաժամանակ: Դաշնային Խորհուրդն ամբողջությամբ վերանայել է Իրանի Իսլամական Հնարապետության նկատմամբ միջոցառումների մասին վճիռը: Նոր օրենսդրությունն ուժի մեջ կլինի հունվարի 17-ից, ժամը 12:00-ից»,- ասվում է հայտարարությունում:









































