ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Իրանի բանտից ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիների ազատ արձակումը և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը: Համապատասխան կոմյունիկեն տարածել է նրա մամլո ծառայությունը:
Պան Գի Մունը գնահատել է երկու պետությունների կապերի բարելավման քայլերը և հույս հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իրանը հետագայում կընդլայնեն համագործակցությունն այլ ակտուալ տարածաշրջանային ու միջազգային հարցերում:









































