Վերջերս հրատարակվել են Կառա Դելվինի լուսանկարները, որոնցում նրա ձեռքին հանելուկային սպիտակ փոշու տուփ է: Ոմանք կարծում են, որ այն կոկաին է: Տուփը պատահականորեն ընկել է, երբ աղջիկը փորձել է պայուսակից հանել Լոնդոնում գտնվող իր տան բանալիները: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Մոդելին հետևած լուսանկարիչը պատմել է. «Նա ցանկանում էր տուն մտնել: Անդադար պնդում էր, որ կորցրել է բանալիները և ծիծաղում էր: Նա դա զվարճալի էր համարում՝ չնայած նրա ընկերուհին դժգոհ էր: Հանկարծ պայուսակից ինչ-որ մի բան ընկավ: Նա զգուշորեն ոտքը դրեց դրա վրա, հետո արագորեն գցեց պայուսակի մեջ»:
Կարան մտածել է, որ դա չեն նկատի, սակայն սխալվել է: Իսկ թե ինչ կլինի մոդելի նրա կարիերայի հետ, անհայտ է:








































