Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ ֆիլմում «հաճույքով» կխաղար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Այս մասին նա ասել է Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Պուտինին մարմնավորելը շատ-շատ հետաքրքիր կլիներ, ես դա հաճույքով կանեի»,- ասել է Դի Կապրիոն: Նրա խոսքով՝ ինքը ՌԴ նախագահի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում ֆորումի ժամանակ:
Դի Կապրիոն ասել է, որ իրեն հետաքրքրում է նաև «Լենինի դերը»:









































