Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարողանում է երգել և կիթառ նվագել, ուրբաթ օրը հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հյուսիսկորեկական կենտրոնական թերթին:
«Հիշենք ընկերական սիրո խորը իմաստը» վերնագրով հոդվածում գրված է, որ «մի շոգ ամառային օր հարգելի հրամանատար Կիմ Չեն Ինին հաջողվել է հանգստի ժամանակ ունենալ, և նա ղեկավար աշխատակիցներին առաջարկել է երգել իր սիրելի երգը: Նա վերցրել է կիթառը և ասել, որ ամենաշատ սիրում է «Երգ ընկերական սիրո մասին» երգը, ապա երգել է: Աշխատակիցները ձայնակցել են նրան»,- գրում է թերթը:









































