ԱՄՆ-ի կառավարությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ 10 տարվա ընթացքում 3.9 մլրդ դոլար հատկացնելու այնպիսի կանոններ մշակման համար, որոնք ավտոմեքենաներին թույլ կտան երթևեկել առանց վարորդների: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նախքան բյուջեից միջոցներ հատկացնելը, առաջարկությունը պետք Է ստանա Կոնգրեսի հավանությունը:
Ենթադրվում է, որ նոր կանոնները մշակելիս ԱՄՆ-ի դաշնային կարգավորիչ մարմինները կհամագործակցեն ավտոարտադրողների և շուկայի մյուս մասնակիցների հետ: Նաև կառավարությունը մտադիր է ֆինանսավորել «խելացի» ավտոմոբիլների փորձարկումները, որոնք կկարողանան տեղեկատվություն փոխանակել երթևեկության մյուս մասնակիցների հետ և դրանով իսկ կանխել վթարները։









































