ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը Նորթ Չարլսթոն քաղաքում հանրապետական հեռուստադեբատների ժամանակ խոստացել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մեծ տուրքեր սահմանել չինական ապրանքների վրա, եթե Չինաստանը չդադարեցնի իր ազգային արժույթի փոխարժեքի նվազեցման պրակտիկան: Հեռարձակումը վարում է Fox Business հեռուստաալիքը:
Թրամփի խոսքով՝ այդ դեպքում կաջակցի 45% տարիֆների սահմանմանը: Նա նշել է, որ իր արժույթի նկատմամբ նման պրակտիկայի է հետևում նաև Ճապոնիան:
«Մենք նրանց թույլ ենք տվել առաջ գնալ: Մենք նրանց չպետք է դա թույլ տանք»,- ընդգծել է միլիարդատերը:









































