Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

«Իշխող վարչախումբն այսուհետ օր ու արև չի ունենա»

«Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող, ԺՈՒԿ քաղխորհրդի անդամ Արթուր Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մանդատներից հրաժարվելու որոշումը քննարկվելու է դաշինքի հրավիրած նիստի ընթացքում. «Այդ հարցը դեռ չի քննարկվել, մենք շտաբի նիստ չենք արել և ընտրակեղծիքների վերջնական մասշտաբը առայժմ չենք գնահատել, այնպես որ՝ այդ հարցի մասին խոսելը վաղաժամ եմ համարում»:

Արթուր Գասպարյանը նաև նշեց, որ դա անձամբ իր որոշումը չէ՝ եթե դաշինքը գտնի, որ ճիշտ է մանդատներից հրաժարվելը, ապա նա կընդունի այդ որոշումը:

Անդրադառնալով երեկ անցկացված Երևանի ավագանու ընտրություններին՝ Ա. Գասպարյանը կարծիք հայտնեց, որ ընտրախախտումները այս անգամ կատարվում էին ընտրատեղամասերից դուրս. «Ընտրությունները անցան համատարած ընտրակաշառքի ներքո: Կոնկրետ տեղամասերում հսկողությունը մեծ էր, արդար ընտրություններ անցկացնելու շահագրգիռ կողմերը շատ էին՝ «Բարև Երևան»-ը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը, մասամբ էլ «Բարգավաճը»: Դրա համար իշխող կուսակցությանը չհաջողվեց ընտրատեղամասերում մեծ խախտումներ անել, սակայն տեղամասերից դուրս համատարած ընտրակաշառք բաժանվեց»:

Ա. Գասպարյանի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի ճնշման ներքո, և ոստիկանությունը նույնիսկ իրենց ահազանգերից հետո չի միջամտել ընտրակաշառքների բաժանմանը. «Այսինքն՝ զանգում էին Հանրապետականի շտաբ, ասում էին՝ այսինչ տեղում այսինչ մեքենան ընտրակաշառք է բաժանում, և հետո մինչև գալիս էին, այդ մեքենան այլևս տեղում չէր լինում»:

Դիտարկմանը՝ ընտրակաշառքի պատճառով միայն ընդդիմությա՞նը չհաջողվեց հաղթանակ գրանցել, Գասպարյանը պատասխանեց. «Պաշտոնական տվյալներով՝ 35 տոկոս աղքատության դեպքում ոչինչ չի մնում, քան վերցնել ընտրակաշառքն ու բարոյական ճնշումների ներքո ձայն տալ իշխող վարչախմբին»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե մանդատները վերցնելու դեպքում կհամագործակցե՞ն «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, վերջինս պատասխանեց. «Եթե մենք մանդատները վերցնենք, ես չգիտեմ՝ «Բարգավաճ»-ի հետ կհամագործակցենք թե չէ, սակայն իշխող վարչախումբն այդուհետ օր ու արև չի ունենա: Նա այդպես հանգիստ չի քնելու և այդպես հանգիստ որոշումներ չի կայացնելու: Ամեն ինչը լինելու է մեր վերահսկողության ներքո: Ամեն ինչի մասին բարձրաձայնվելու է, և ինֆորմացիան տրվելու է մամուլին»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում