Երկուշաբթի Աֆղանստանի և Պակիստանի զորքերը վերսկսել են փոխհրաձգությունը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սահմանի վրա իրավիճակի սրման պատճառ է դարձել աֆղան սահմանապահի սպանությունը, որի մասին հայտարարել են Աֆղանստանի իշխանությունները:
Պաշտոնական տվյալներով՝ աֆղանական կողմից հրաձգությունը վերսկսվել է, երբ պակիստանցի զինվորականները փորձել են վերանորոգել դարպասները, որոնք վնասվել էին նախորդ փոխհրաձգության ժամանակ:









































