Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ապակառուցողական գիծը հանգեցնելու է Սիրիայում իրավիճակի հետագա էսկալացման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ հետապնդելով նեղ կոնյունկտուրային շահեր։ Դատապարտում ենք նման ապակառուցողական գիծը, որը տանում է տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացման, կոչ ենք անում կառուցողական աշխատանքներ տանել միջազգային ջանքերի շրջանակներում՝ ապահովելու համար Սիրիայում քաղաքական կարգավորման բացառիկ գործընթացի գործարկումը և ձեռնարկելու համար իրական քայլեր՝ ԴԱԻՇ-ի ու տարածաշրջանում գործող ահաբեկչական այլ կառույցներին հակազդելու նպատակով»,- նշել է նա։









































