Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հունվարի 12-ին` ժամը 15.45-ին, հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942թ. ծնված Ասյա Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ հունվարի 12-ին` ժամը 15.30-ի սահմաններում, նշված հասցեի տան վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Ասյա Գ.-ն ծխահարվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:







































