Օբաման Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար երկրի զինված ուժերի կիրառմանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Եթե այս գումարման Կոնգրեսը լրջորեն մտադիր է հաղթել այդ պատերազմը և ցանկանում է ազդանշան ուղարկել ողջ աշխարհում մեր զորքերին, ապա դուք պետք է վերջապես թույլ տաք զինված ուժերի կիրառմանը ԴԱԻՇ խմբավորման դեմ»,- հայտարարել է Օբաման Կոնգրեսին հղված իր ուղերձում։
«Միջազգային ահաբեկչության ջախջախումը կարևորագույն պայման է միջազգային անվտանգության համակարգի պահպանման համար, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Եվս մեկ պայման է «Ալ-Քաիդա» և ԴԱԻՇ խմբավորումների ջախջախումը։ Հենց դրանով էլ ամերիկյան զորակազմերը զբաղվում են Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում՝ ընդգծել է Օբաման։









































