Նիդեռլանդներում եկեղեցիների զանգերը ղողանջել են Դևիդ Բոուիի երգը` ի հիշատակ նախօրեին վախճանված երգչի: Երկրի ամենաբարձր եկեղեցու զանգերից հնչել է Space Oddity երգը, որը Բոուին թողարկել է 1969-ին: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:
Բոուիի հիշատակը նման կերպ հարգել են նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Քաղաքի եկեղեցուց հնչել է Changes երգը:










































