Նավթի էժանացումը՝ մինչև 30 դոլար մեկ բարելի դիմաց, մտավախություններ է առաջացնում ԱՄՆ նավթարդյունահանող ընկերությունների հնարավոր սնանկության մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ գների այդպիսի մակարդակի երկար պահպանվելու դեպքում մինչև 2017 թ. կեսին սնանկություն է սպառնում ամերիկյան նավթային ընկերությունների մոտ մեկ երրորդին:
Ըստ վերլուծաբանների՝ այդ ընկերություններից որոշները կկարողանան փրկվել, եթե նավթի գինը վերականգնվի գոնե մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ խոշորագույն ներդրումային բակերից 3-ը՝ Morgan Stanley-ն, Goldman Sachs-ը և Citigroup-ը, սպասում են, որ նավթը կշարունակի էժանանալ 30 դոլարից:
Բացի դրանից՝ նավթի հերթական էժանացումից հետո սնանկության մասին է հայտարարել ամերիկյան ավելի քան 30 ոչ մեծ ընկերություն, որոնց ընդհանուր պարտքը գերազանցում է 13 մլրդ դոլարը:










































