Գերմանացիների ավելի քան 60%-ը սկսել է ավելի քննադատաբար վերաբերվել փախստականներին Քյոլնում Ամանորին կանանց վրա միգրանտների հարձակումից հետո: Այս մասին հայտնում է BILD տաբլոիդը՝ հղում անելով INSA ինստիտուտի կատարած սոցհարցման տվյալներին: Ոստիկանությունում արդեն մոտ 600 հայտարարություն է ստացվել սեքսուալ ոտնձգություններից, ծեծից, գողություններից տուժած կանանցից: Նման հանցագործություններ տեղի են ունեցել նաև Գերմանիայի Համբուրգ, Շտուտգարտ, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում, նաև Շվեդիայում, Ֆինլանդիայում և եվրոպական այլ քաղաքներոմ:
Սոցիոլոգների տվյալներով՝ այդ դեպքերի հետևանքով փախպստականների ընդունմանն ավելի քննադատաբար է սկսել վերաբերվել հարցվածերի 61%-ը, 25%-ը նշել է, որ իրենց կարծիքը Գերմանիա միգրացիոն հոսքի վերաբերյալ անփոփոխ է մնացել: 14,5%-ը հրաժարվել է պատասխանել:
Հարցումն անցկացվել է հունվարի 8-11-ին, դրան մասնակցել է Գերմանիայի 2039 քաղաքացի:







































