Այսօր Երևան քաղաքի փողոցներն ու շենքերի պատերը ողողված էին ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, «Բարև Երևանի» և «Առաքելության» նախընտրական պաստառներով: Այսօր, սակայն, քարոզչությունն իրականացնել թույլ չի տրվում, իսկ պաստառները քարոզչության միջոց են:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծերենց փողոցի վրա գտնվող՝ Տարոն Մարգարյանի շտաբի պատին նույնպես նրա մեծադիր նկարով քարոզչապաստառն էր կախված: «Առաջին լրատվականի»-ի հարցին, թե դա քարոզչական միջոց է, ինչը ընտրությունների օրը չի թույլատրվում, հարևանությամբ գտնվող 8/28 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Դանյանն ասել էր, թե նման բան չկա և որ մենք ճիշտ չենք նկատել: Իսկ 15 րոպե հետո երբ մեր թղթակիցը դուրս է եկել ընտրատեղամասից արձանագրել է, որ Տ.Մարգարյանի պաստառը հանվել է, փոխարենը ՀՀԿ-ի ավելի փոքր պաստառն էին փակցրել:










































