Աֆղանստանում 2011 թվականից առաջին անգամ բունդեսվերի զինծառայող է զոհվել: Հրամանատարության տվյալներով՝ զինվորը սպանվել է երկրի հյուսիսում անցկացված օպերացիայի ժամանակ, ևս մեկը վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Օպերացիայի ընթացքում զինյալները կրակ են բացել աֆղանական բանակի և միջազգային կայունացման ուժերի՝ ISAF-ի զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Աֆղանների շարքերում կորուստների մասին դեռևս տվյալներ չկան:








































